Բելգիան երկու անպատասխան գնդակ ուղարկեց Կիպրոսի դարպասը (տեսանյութ)

01:57 25.03.2019

Եվրո-2020-ի I խմբում Բելգիայի ընտրանին հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց Կիպրոսի դարպասը: Գոլով աչքի ընկան Էդեն Ազարն ու Միշի Բատշուային: 

Նշենք, որ Ազարն անցկացնում էր իր 100-րդ հանդիպումը Բելգիայի ընտրանու կազմում: Բացի այդ, «Չելսիի» ֆուտբոլիստն ազգային հավաքականում խփեց իր 30-րդ գոլը: 

Բելգիան վաստակած 6 միավորով գլխավորեց I խմբի աղյուսակը: Կիպրոսը 3 միավորով 2-րդ տեղում է: Հաջորդ տուրում Բելգիան մրցելու է Ղազախստանի հետ: Կիպրոսը կհյուրընկալվի Շոտլանդիային: Երկու հանդիպումներն էլ կկայանան հունիսի 8-ին:

 

Share |

Լրահոս

Loading...