Մայամի Մասթերս. Ջոկովիչը հաղթել է Դելբոնիսին

14:58 25.03.2019

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Մայամիի «Մասթերս-1000» շարքի մրցաշարի երրորդ շրջանում հաղթել է արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսին: 1 ժամ 59 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 7:5, 4:6, 6:1 հաշվով:

Հանդիպման ընթացքում Ջոկովիչի ակտիվում գրանցվել է 3 կրկնակի սխալ, 5 բրեյք-փոինթ՝ 12 հնարավորից, իսկ Դելբոնիսի ակտիվում՝ 7 էյս, 5 կրկնակի սխալ, 3 բրեյք-փոինթ:

9 314 875 դոլար մրցանակային գումարով մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգրի համար Ջոկովիչը մրցելու է իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ, որն ավելի վաղ 6:4, 6:4 հաշվով առավելության է հասել իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի նկատմամբ:


Հավելենք, որ Մայամիի մրցաշարի գործող չեմպիոնն ամերիկացի Ջոն Իսներն է, որը նախորդ խաղարկության եզրափակչում 6:7 (4:7), 6:4, 6:4 հաշվով հաղթել է գերմանացի Ալեքսանդր Զվերևին:

Share |

Լրահոս

Loading...