Ֆինլանդիայի ընտրանու գլխավոր մարզիչ. Խաղալու ենք հաղթանակի համար

17:25 25.03.2019

Վաղը՝ մարտի 26-ին, ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ֆինլանդիայի ընտրանուն:

Այսօր կայացել է Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվայի մամուլի ասուլիսը.

«Հայաստանի հավաքականն ունի տաղանդավոր տղաներ, ունեք Հենրիխ Մխիթարյան, որը համաշխարհային գերաստղ է: Իտալիայի ընտրանու հետ էլ թիմային պաշտպանությունով ենք խաղացել ու ոչ մի ֆուտբոլիստի անհատապես չենք հսկել: Վաղը նույնպես կլինի այդպես:

Խաղալու ենք հաղթանակի համար՝ շատ լավ պաշտպանվելով ու փորձելով հաջողությունը գրոհների մեջ: Եթե ավելի շատ հնարավորություն ունենանք ու չօգտագործենք մեր պահերը, ապա խաղի արդյունքը հաջող չենք համարի:

Իմ կարծիքով Իտալիան խմբի ֆավորիտն է, եթե նայում ենք ՖԻՖԱ-ի վարկանիշը, հետո գալիս է Բոսնիան, հետո Հունաստանն, իսկ այնուհետև մենք: Մեր հավաքականն այս խմբում որակավորվել է երրորդ զամբյուղից ու ամեն ինչ պետք է անենք, որպեսզի դուրս գանք ԵՎՐՈ-2020:

Տեղի եղանակը նման է Ֆինլանդիայի եղանակին: Մի փոքր զարամացանք, երբ ժամանեցինք, քանի որ ձյուն էր տեղում: Բարեբախտաբար, խոտածածկի վիճակը լավ է, ու հույս ունենք, որ ոչ մի ազդեցություն չի ունենա խաղի վրա»,- ասել է Կաներվան:

Ասուլիսին ներկա էր նաև Ֆինլանդիայի հավաքականի պաշտպան Յուհա Պիրինեն, որը նշեց.

«Վաղն ակնկալում ենք դժվար հանդիպում: Ամեն ինչ կանենք երեք միավոր վաստակելու համար: Դիտել ենք ու գիտեք Հայաստանի հավաքականի որոշ թույլ կողմեր: Չենք ասի դրանք, բայց կփորձենք օգտվել ու հաղթել»,- ասել է ֆուտբոլիստը:

Share |

Լրահոս