Գերմանիան հաղթեց Հոլանդիային՝ հաղթական գոլը 90-րդ րոպեին խփելով (տեսանյութ)

01:42 25.03.2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում Գերմանիայի հավաքականը հաղթանակ տարավ Հոլանդիայի ընտրանու նկատմամբ: Խաղը կայացավ Ամստերդամում և ավարտվեց 3:2 հաշվով:

Առաջին խաղակեսում գերմանացիները երկու գոլ խփեցին: 15-րդ րոպեին աչքի ընկավ Լերոյ Սանեն՝ օգտվելով Մատեյս դե Լիգտի սխալից: 34-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Սերժ Գնաբրին:

Ընդմիջումից հետո Դե Լիգտը գլխի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: 63-րդ րոպեին Մեմֆիս Դեպայը տուգանայինն անվրեպ իրացրեց: Հաղթական գնդակը խփվեց վերջին րոպեին: Գոլով աչքի ընկավ Նիկո Շուլցը: 

 

Share |

Լրահոս