Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում:
Calciomercato տեղեկություններով՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Աղբյուրը պնդում է, որ «Չելսին» Կանտեի համար կպահանջի առնվազն 100 միլիոն ֆունտ ստերլինգ ։
Հաղորդվում է, որ թուրինցիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ֆրանսիացի կիսապաշտպանի խաղից տպավորության տակ է: Հիշեցնենք, որ Սարին արդեն մարզել է Կանտեն լոնդոնյան ակումբում 2018/19 մրցաշրջանում:
Նշենք, որ Կանտեի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Կանտեն չի կարողանա օգնել իր թիմին «Այաքսի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում՝ աճուկի վնասվածքի պատճառով: