Մոդրիչ. Ողբերգություն կլինի, եթե Եվրոպայի առաջնության ուղեգիր չնվաճենք

15:08 25.03.2019

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Հունգարիայի հավաքականի հետ խաղում կրած պարտության (1-2) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

«Պետք է համբերատար լինենք, ավելի արագ խաղանք և շարժվենք: Հիասթափված ենք, քանի որ այս պարտությունը մեզ համար ծանր հարված է: Մենք պետք է միասին պայքարենք մինչև վերջ: Այս անգամ մեր խաղը չցուցադրեցինք: Վատ խաղի առաջին ազդանշանները եղան Ադրբեջանի հետ հանդիպման ընթացքում, բայց մենք կարողացանք հաղթել, իսկ այսօր շոկի ենթարկվեցինք:

Եթե շարունակենք նման ձևով հանդես գալ, լուրջ խնդիրներ կունենանք: Մեզ բոլորիս հարկավոր է արթնանալ, ավելի լավ խաղալ և մոռանալ նախկինում գրանցած հաջողությունները: Այսպիսինն է ֆուտբոլը. ուրախությունների համար շատ ժամանակ չպետք է ունենաս: Այո, մենք մեծ հաջողության ենք հասել Աշխարհի առաջնության ժամանակ, բայց այժմ պետք է կենտրոնանանք ապագայի վրա: Ողբերգություն կլինի, եթե Եվրոպայի առաջնության ուղեգիր չնվաճենք»,- ասել է Մոդրիչը:

Հավելենք, որ ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրից հետո E խմբում Հունգարիայի, Խորվաթիայի, Սլովակիայի և Ուելսի հավաքականներն ունեն 3-ական միավոր, իսկ Ադրբեջանի ընտանին միավոր չի վաստակել:

Share |

Լրահոս