NBA. Ջեյսմի թրիփլ-դաբլի շնորհիվ Լեյկերսն ընդհատել է պարտությունների շարքը (տեսանյութ)

16:36 25.03.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության շրջանակում այսօր «Լոս Անջելես Լեյկերսը» սեփական հարկի տակ 111:106 հաշվով առավելության է հասել «Սակրամենտո Կինգզի» նկատմամբ: Վճռորոշ է եղել հանդիպման երրորդ քառորդ, որում «Լեյկերսը» հաղթել է 39:28 հաշվով:

Հանդիպման գլխավոր հերոսը եղել է «Լեյկերսի» առաջատար Լեբրոն Ջեյսմը, որը թրիփլ-դաբլ է ձևակերպել՝ 29 միավոր, 11 արդյունավետ փոխանցում, 11 անդրադարձ: 29 միավոր գրանցվել է Կայլ Կուզմայի ակտիվում, իսկ Ջավեյլ Մակգին դաբլ-դաբլ է ձևակերպել՝ 17 միավոր, 14 անդրադարձ:

Այսպիսով, «Լեյկերսն» (32-41) ընդհատեց 5 անընդմեջ պարրտությունների շարքը, սակայն շարունակում է զբաղեցնել Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը, իսկ «Սակրամենտոն» (36-37) 9-րդն է:

Share |

Լրահոս

Loading...