Մոուրինյու. Չենք կարող Զիդանի արկածները ներկայացնել որպես իսկական մարզչական կարիերա

16:50 25.03.2019

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի՝ դեռևս կարճատև, բայց հաջող ընթացող կարիերայի մասին:

«Զիդանին հաջողվել է շատ կարճ ժամանակահատվածում հասնել մի արդյունքի, որը ոչ ոքի չի հաջողվել՝ 3 անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում: Չնայած դրան՝ մենք չենք կարող նրա արկածները ներկայացնել որպես իսկական մարզչական կարիերա: Ամեն ինչ դեռ առջևում է, չէ՞ որ նա այժմ պետք է փոխի «Ռեալի» խաղային փիլիոսփայությունը, գնի և վաճառի ֆուտբոլիստների, կարևոր որոշումներ կայացնի և նոր թիմ ստեղծի»,- Մոուրինյուի խոսքը մեջբերել է «Canal+»-ը:

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանն առաջին անգամ «Ռեալը» գլխավորել է 2016-2018 թվականների ընթացքում, իսկ այս տարվա մարտին վերադարձել է մադրիդյան ակումբ:

Share |

Լրահոս