Ժիրու. Սա Ֆրանսիայի հավաքականի լավագույն խաղն էր ԱԱ-ից հետո

12:44 26.03.2019

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն կիսվել է տպավորություններով Եվրո-2020-ի ընտրական փուլում Իսլանդիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո:

Ֆրանսիացիները 4:0 հաշվով հաղթանակ են տարել, իսկ Ժիրում խփել է իր թիմի գոլերից մեկը.

«Իմ գոլը հարձակվողի իսկական գոլ էր: Նպատակս հավաքականի ռմբարկուների ցանկում Միշել Պլատինիին հասնելն է, չնայած՝ ամենակարևորը, միևնույն է, թիմի հաջողություններն են: Հավաքականի համար կարևոր ֆուտբոլիստ լինելու համար ես պետք է գոլ խփեմ:

Կարծում եմ՝ սա մեր լավագույն խաղն էր աշխարհի առաջնությունից հետո: Մենք օգտագործեցինք մեր պահերը, լավ կոմբինացիաներ իրականացրինք: Ի տարբերություն Մոլդովայի հետ խաղի, մեզ մոտ ամեն ինչ ստացվեց ամբողջ խաղի ընթացքում»,- Ժիրուի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս

Loading...