Մբապեն Տրեզեգեից հետո առաջին խաղացողն է, որ Ֆրանսիայի հավաքականում ամենաքիչը 12 գոլ է խփել 30 խաղում

13:16 26.03.2019

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն «գոլ+փոխանցում» համակարգով 3 (1+2) միավոր է վաստակել Իսլանդիայի հետ խաղում (4:0):

ՊՍԺ-ի ֆուտբոլիստը 18 տարվա ընթացքում առաջին խաղացողն է, որը Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած 30 խաղում նվազագույնը 12 գոլ է խփել, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

2001 թվականին Դավիդ Տրեզեգեն հավաքականի կազմում անցկացրած 30-րդ խաղում խփել է իր 15-րդ գոլը:

Share |

Լրահոս

Loading...