Մեսսին iPhone է ձեռք բերել և այն պատել 24 կարատ ոսկով (լուսանկար)

19:34 26.03.2019

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին iPhone XS Max է ձեռք բերել, և հետո ան պատել է ոսկով, գրում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, հեռախոսը մոտ 1,3 հազար դոլար է արժեցել, իսկ 24-կարատ ոսկով պատվելուց հետո դրա գինը նվազագույնը 3 անգամ ավելացել է:

Հեռախոսի հետևի հատվածում պատկերված են «Բարսելոնայի» և Արգենտինայի գերբերը, ինչպես նաև կնոջ, երեք երեխաների անուններն ու 10 համարը:

31-ամյա Մեսսին Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 29 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Share |

Լրահոս