Ֆրանսիան և Անգլիան ջախջախիչ հաղթանակ տարան, Պորտուգալիան կրկին ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)

01:44 26.03.2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի H խմբի երկրորդ տուրում Ֆրանսիայի ընտրանին սեփական հարկի տակ 4 գնդակ ուղարկեց Իսլանդիայի հավաքականի դարպասը:

Տանտերերի կազմում մեկական գոլով աչքի ընկան Սամուել Ումտիտին, Օլիվյե Ժիրուն, Կիլիան Մբապեն և Անտուան Գրիզմանը: 

Այս խաղից հետո H խմբում Ֆրանսիան և Թուրքիան 6-ական միավոր ունեն: 

 

A խմբում Անգլիայի ընտրանին հյուրընկալվեց Մոնտենեգրոյին և հաղթեց 5:1 հաշվով: Անգլիական ընտրանու կազմում դուբլ ձևակերպեց Ռոս Բարկլին, մեկական անգամ աչքի ընկան Մայքլ Կինը, Հարի Քեյնն ու Ռահիմ Ստերլինգը: Մոնտենեգրոյի միակ գոլը խփեց Մարկո Վեշովիչը: 

Այս խաղից հետո Անգլիան 6 միավորով վստահորեն գլխավորում է A խմբի աղյուսակը: 

 

B խմբում Պորտուգալիայի ընտրանին կրկին ոչ-ոքի խաղաց, այս անգամ Սերբիայի ընտրանու հետ: 7-րդ րոպեին հաշիվը բացեց Դուշան Տադիչը` նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացնելով: 42-րդ րոպեին Պերեյրա Դանիլուն խփեց պատասխան գնդակը: Խաղի ընթացքում վնասվածք ստացավ պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով ստիպված եղավ փոխարինվել: 

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

Անդորրա-Ալբանիա` 0:3

Կոսովո-Բուլղարիա` 1:1

Լյուքսեմբուրգ-Ուկրաինա` 1:2

Share |

Լրահոս

Loading...