Կևին դե Բրույնեն վերսկսել է մարզումները

16:44 26.03.2019

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ապաքինվել է ազդրի վնասվածքից:

Բելգիացին վնասվածք էր ստացել մարտի 2-ին՝ «Բորնմութի» հետ խաղում: Վնասվածքի պատճառով դե Բրույնեն չէր հրավիրվել Բելգիայի հավաքական՝ մասնակցելու Ռուսաստանի և Կիպրոսի հետ խաղերին, սակայն արդեն այսօր ժամանել է «քաղաքայինների» մարզաբազա և մարզվել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Բացի այդ, մարզումները վերսկսել է «Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին, որը մկանային վնասվածք ունի: Սպասվում է, որ առաջիկա օրերին ընդհանուր խումբ կվերադառնան նաև պաշտպան Ջոն Սթոունսը և կիսապաշտպան Ֆերնանդինյոն:

Share |

Լրահոս

Loading...