Զիդանը խնդրել է Ռեալի նախագահին ձեռք բերել Պյանիչին

21:49 26.03.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է իր թիմում տեսնել «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը:

Ըստ Tuttosport-ի՝ ֆրանսիացի մասնագետն արդեն խնդրել է «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին ձեռք բերել 28-ամյա բոսնիացու տրանսֆերը:

Պյանիչի հնարավոր տրանսֆերի համար «Ռեալը» պետք է վճարի 90 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Պյանիչը մասնակցել է «Յուվենտուսի» 34 հանդիպման, դարձել 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս

Loading...