Ինչ բաճկոն էր կրում Օզբիլիսը Ֆինլանդիայի հետ խաղից հետո (լուսանկար)

11:32 27.03.2019

Հայաստանի Ազգային հավաքականը Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Երևանի Վ. Սարգսյանի անվանի «Հանրապետական» ստադիոնում 0:2 հաշվով պարտվել է Ֆինլանդիայի ընտրանուն:

Խաղից հետո խառը-գոտում լրագրողների հարցերին պատասխանած սակավաթիվ ֆուտբոլիստներից մեկը կիսապաշտպան Արաս Օզբիլիսն էր, որը հայկական եռագույնով բաճկոն էր կրում:

Մեկնաբանելով մեր ընտրանու խաղն ու գրանցած արդյունքը՝ Օզբիլիսը մասնավորապես նշել էր.

«Առաջին կեսում ունեցած պահերը պետք է օգտագործեինք, որ մեզ համար ավելի հեշտ լիներ: Կարծում եմ, որ նրանք երկու պահ ունեցան ու երկուսն էլ օգտագործեցին:

Եթե մտածենք, որ երկու պարտությունից հետո շանս չունենք խմբից դուրս գալու, ապա ավելի լավ է չխաղանք: Ես հավատում եմ մեր թիմին ու կարծում եմ, որ դեռ շանսեր ունենք»:

Share |

Լրահոս