Բավարիան պատրաստ է ավելի քան 100 մլն եվրո վճարել Կուլիբալիի համար

21:16 27.03.2019

«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին հայտնվել է «Բավարիայի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Il Mattino-ն:

Աղբյուրի տեղեկություններով, մյունխենյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը փորձելու է գնել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Կուլիբալիի համար «Բավարիան» պատրաստ է վճարել 110 միլիոն եվրո: Հավանական տեղափոխության վերաբերյալ այլ տեղեկատվություն չի հաղորդվում:

Ընթացիկ մրցաշրջանում Կուլիբալին «Նապոլիի» կազմում մասնակցել է 37 հանդիպման, դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ:

Անցյալ աշնանը Կուլիբալին «Նապոլիի» հետ նոր՝ մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել: Սենեգալցու տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո:

Share |

Լրահոս

Loading...