Իսները դուրս է եկել Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչ` երկու սեթում հաղթելով Բաուտիստա-Ագուտին

12:21 28.03.2019

Մայամիում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում ամերիկացի թենիսիստ Ջոն Իսները երկու սեթում պարտության է մատնել Իսպանիայի ներկայացուցիչ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին 7:6 (7:1), 7:6 (7:5) հաշիվներով:

Խաղը 1 ժամ 48 րոպե է տևել:

Եզրափակիչ դուրս գալու համար Իսները կմրցի կա՛մ կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի կա՛մ խորվաթ Բորնա Չորիչի հետ:

Հիշեցնենք` Ջոն Իսներն ավելի քան 9 մլն դոլար մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարի գործող չեմպիոնն է: Անցած տարվա եզրափակչում նա հաղթել է գերմանացի Ալեքսանդր Զվերևին 6:7 (4:7), 6:4, 6:4 հաշիվներով:

Share |

Լրահոս

Loading...