«Լիվերպուլը» բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ՝ հարձակվող Կիլիան Մբապեին վարձակալելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Mirror-ը։
Փարիզցիները դժգոհ են 24-ամյա ֆրանսիացու՝ «Ալ-Հիլալի» հետ բանակցություններ վարել հրաժարվելուց, որը ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել էր 300 մլն եվրո։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները պատրաստ են 24-ամյա ֆրանսիացուն վարձակալել մեկ տարով, ինչը ՊՍԺ-ին թույլ կտա գումար աշխատել: ՊՍԺ-ն չի ցականում, որ Մբապեն 2024 թվականի ամռանը հեռանա ազատ գործակալի կարգավիճակով։ Ակումբը քայլեր է ձեռնարկում կամ վաճառելու խաղացողին, կամ երկարաձգելու նրա հետ պայմանագիրը, կամ էլ նվազագույնը գումար աշխատել ֆուտբոլիստի վարձակալությունից։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: