NBA. Չեմպիոնը հաղթել է, Լեյկերսը՝ պարտվել առանց Ջեյմսի (տեսանյութ)

13:24 28.03.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 5 հանդիպում:

Ասոցիացիայի գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզն» արտագնա խաղում 118:103 հաշվով առավելության է հասել «Մեմֆիս Գրիզլիզի» նկատմամբ: Չեմպիոնի կազմում Սթիվեն Կարին շատ մոտ է եղել թրիփլ-դաբլ ձևակերպելուն. նրա ակտիվում գրանցվել է 28 միավոր, 10 անդրադարձ և 7 արդյունավետ փոխանցում:

Կևին Դյուրանտի ակտիվում գրանցվել է 28 միավոր, իսկ Դեմարկուս Կազինսի՝ 16: 

«Լոս Անջելես Լեյկերսը» հյուրընկալվելիս 100:115 հաշվով պարտվել է «Յուտա Ջազին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Ռուդի Գոբերը, որը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ 22 միավոր, 11 անդրադարձ:

«Լեյկերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հանդիպմանը չի մասնակցել:

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Օկլահոմա Սիթի Տանդեր»-«Ինդիանա Պեյսերս»՝ 107:99
«Չիկագո Բուլզ»-«Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս»՝ 103:118
«Ֆինիկս Սանզ»-«Վաշինգտոն Ուիզարդս»՝ 121:124

NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:

Share |

Լրահոս

Loading...