Ռեալը կողմնորոշվել է՝ ով է փոխարինելու Վարանին

13:10 29.03.2019

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կողմնորոշվել է, թե ում է գնելու, եթե ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմից հեռանա Ռաֆայել Վարանը:

AS-ը հաղորդում է, որ մադրիդյան ակումբի դիտակետում հայտնվել է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին: 27-ամյա սենեգալցու ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, որի համար Կուլիբալին Վարանին փոխարինելու իդեալական տարբերակ է:

Տեղափոխությանը կարող է խոչընդոտել Կուլիբալիի տրանսֆերային արժեքը: Տրանսֆերը գնահատվում է 70 միլիոն եվրո, սակայն մրցաշրջանի սկզբում Կուլիբալին երկարաձգել է «Նապոլիի» հետ պայմանագիրը մինչև 2023 թվականը, և այժմ նրա հրաժարագինը կազմում է 150 միլիոն եվրո: Բացի այդ, «Նապոլիի» ղեկավարությունը չի ցանկանում բաժանվել Կուլիբալիից:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ռաֆայել Վարանը վերջնականապես որոշել է հեռանալ «Ռեալից»: Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Share |

Լրահոս

Loading...