Արսենալը բանակցում է Ումտիտիի տրանսֆերի համար

15:32 30.03.2019

Բրիտանական ԶԼՄ-ները շարունակում են ակտիվորեն գրել այն մասին, որ «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարիերան շարունակելու է Լոնդոնի «Արսենալում»:

Կողմերն արդեն սկսել են բանակցությունները: Այժմ բանակցություններ են վարում ակումբների տեխնիկական տնօրենները՝  Ռաուլ Սանլեին և Էրիկ Աբիդալը: «Կապտանռնագույնները» պատրաստ են վաճառել ֆրանսիացուն, որը վերջերս շատ է վնասվածքներ ստանում, 70 մլն եվրոյով:

Այս մրցաշրջանում Ումտիտին մասնակցել է «Բարսելոնայի» 10 հանդիպման: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:

Share |

Լրահոս

Loading...