Բունդեսլիգա. Դորտմունդի Բորուսիան հաղթեց և շրջանցեց ոչ-ոքի գրանցած Բավարիային (տեսանյութ)

20:24 30.03.2019

Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Վոլֆսբուրգին»: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2:0:

«Մեղուների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Պակո Ալկասերը: Նշենք, որ իսպանացին դուբլ ձևակերպեց երկրորդ խաղակեսին ավելացված 2-րդ և 4-րդ րոպեներին: 

 

Տուրի մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Ֆրայբուրգի» հետ: Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացեց Լուկաս Հյոլերը: Պատասխան գնդակը խփվեց 22-րդ րոպեին: Գոլով աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին: 

 

Այս խաղերից հետո Դորտմունդի «Բորուսիան» 63 միավորով գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: «Բավարիան» 61 միավորով նահանջեց երկրորդ հորիզոնական: 

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Վերդեր»-«Մայնց»՝ 3:1

«Նյուրնբերգ»-«Աուգսբուրգ»՝ 3:0

«Ֆորտունա»-«Բորուսիա» Մ.՝ 3:1 

Share |

Լրահոս

Loading...