100 մլն եվրո Պյանիչի համար. Ռեալի ու Յուվենտուսի բանակցությունները սկսվել են

13:26 30.03.2019

Մադրիդի «Ռեալը» բանակցություններ է վարում Թուրինի «Յուվենտուսի» հետ Միրալեմ Պյանիչի տեղափոխության համար:

Թուրինցիներն արդեն մադրիդյան ակումբի մեկ առաջարկ մերժել են, որը կազմել էր 86 մլն եվրո.

«Ռամադանին՝ Պյանիչի գործակալը, խնդրել է «Յուվենտուսին» կամ նոր՝ ավելի բարձր աշխատավարձով պայմանագիր կնքել խաղացողի հետ, կամ վաճառել նրան: Ակումբը պատրաստ է 100 մլն եվրոյի դիմաց բաց թողնել ֆուտբոլիստին»,- բոսնիական լրատվամիջոց AVAZ-ին այս ամենը հայտնել է կիսապաշտպանին մոտ կանգնած աղբյուրները:

Պյանիչի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:

Share |

Լրահոս

Loading...