ԶԼՄ-ներ. Արսենալը չպետք է վաճառի Մխիթարյանի տրանսֆերը

17:41 31.03.2019

Արդեն մի քանի օր է, ինչ միջազգային լրատվամիջոցները Լոնդոնի «Արսենալի» կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանի՝ ակումբը լքելու վերաբերյալ շշուկներ են տարածում: 

Հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստը չի մտնում «զինագործների» ղեկավարության առաջիկա ծրագրերի մեջ, քանի որ նրա աշխատավարձի չափը հանգեցնում է ֆինանսական խնդիրների: 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին առաջիկա ամռանը նոր ֆուտբոլիստների ձեռքբերման համար կարող է հույսեր կապել մոտ 45 մլն ֆունտ մոտ (52,3 մլն եվրո) բյուջեի հետ: Հայաստանի հավաքականի 30-ամյա հայ ֆուտբոլիստն «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է՝ շաբաթական 180 հազար ֆունտ աշխատավարձով:

Ըստ Soccer Souls-ի՝ «Արսենալն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չպետք է վաճառի Մխիթարյանի տրանսֆերը, քանի որ վերջինս, չնայած մրցաշրջանի ոչ այնքան լավ մեկնարկին, վնասվածքից ապաքինվելուց հետո լավ մարզավիճակ է ձեռք բերել և կարող է մեծ օգուտ տալ «զինագործներին»: 

Աղբյուրը նման որոշումը, մեղմ ասած, սխալ է որակում՝ պնդելով, որ չարժե Մխիթարյան-Օբամեյանգ զույգին բաժանել: Վերոնշյալ զույգը Դորտմունդի «Բորուսիայում» շատ լավ է համագործակցել և կարողացել է մեծ ներդրում ունենալ «մեղուների» հաջողության մեջ: 

Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից»: Ընթացիկ մրցաշրջանում նա Անգլիայի առաջնության 18 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Share |

Լրահոս

Loading...