Ռեալն ու ՄՅՈւ-ն կպայքարեն Կուլիբալիի համար

20:33 31.03.2019

«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին ամռանը կարող է լքել իտալական ակումբը: Հեղինակավոր AS պարբերականը հայտնում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ռեալը»:

Նեապոլիտական ակումբը պատրաստ է պաշտպանին բաց թողնել 150 մլն եվրոյով: Այդքան է ֆուտբոլիստի հրաժարագինը:

Մադրիդցիներն, ի տարբերություն ՄՅՈւ-ի, նոր են միացել խաղացողի համար մղվող պայքարին: Մադրիդում Կուլիբալիին ցանկանում է տեսնել Զինեդին Զիդանը:

27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:

Share |

Լրահոս

Loading...