Վիլլեմ II-ի գլխավոր մարզիչ. Օզբիլիսն ուղարկվել է երկրորդ թիմ

15:14 02.04.2019

Հոլանդական «Վիլլեմ II»ի գլխավոր մարզիչ Ադրի Կոստերը հայտնել է, թե ինչու թիմի հայ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի ընդգրկվել «Հերակլեսի» դեմ առաջիկա խաղի հայտացուցակում.

«Օզբիլիսը ժամանակավորապես ուղարկվել է ակումբի երկրորդ թիմ և այդ պատճառով չկա «Հերակլեսի» դեմ խաղի հայտացուցակում: Պատճառն այն է, որ կիսապաշտպանը հրաժարվել է փոխարինման դուրս գալ «Սիտարդի» հետ առաջնության նախորդ տուրի հանդիպման ժամանակ»,- մարզչի խոսքը մեջբերում է «Վիլլեմ II»-ի պաշտոնական կայքը:

Հավելենք, որ «Վիլլեմ II»-«Սիտարդ» հանդիպումն ավարտվել է Օզբիլիսի թիմակիցների հաղթանակով՝ 3:2:

«Հերակլեսի» հետ «Վիլլեմ II»-ը կմրցի այսօր՝ ժամը 21:45-ին:

Share |

Լրահոս

Loading...