Պատանի սուսերամարտիկները 3 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

16:57 02.04.2019

Մարտի 28-31-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում կայացել է սուսեսարամարտի միջազգային մրցաշար, որտեղ Հայաստանը ներկայացրել են 9 պատանի մարզիկներ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մրցաշարի հաղթող է դարձել խոցասուսերակիր Գրիգոր Մնացականյանը: Աիդա Ալոյանն էլ նույն զենքաձևում դարձել է բրոնզե մեդալակիր: Անի Դավթյանը ճկասուսեր ձևում է նվաճել բրոնզե մեդալ:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Սեդրակյանն ասաց, որ այս օրերին սուսերամարտիկները ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Գյումրիում և Ծաղկաձորում:

Պատանի և երիտասարդ մարզիկները նախապատրաստվում են ապրիլի 6-14-ը Լեհաստանի Տորոն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Share |

Լրահոս

Loading...