Մաքգրեգորը վիրավորել է Խաբիբի կնոջը, հետո ջնջել գրառումը (լուսանկար)

11:50 03.04.2019

UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորը պատասխանել է Խաբիբ Նուրմագոմեդովին, որն իռլանդացուն «խանդոտ կին էր անվանել, ով հեռանում է, բայց միշտ վերադառնում է»:

«Քո կինը սրբիչ է, ընկերս»,- գրել է Մաքգրեգորը` հրապարակելով Խաբիբի լուսանկարը հարսանիքից, բայց ավելի ուշ Կոնորը հեռացրել է գրառումը:

Բացի դա, Մաքգրեգորը ակնարկել է Նուրմագոմեդովի հետ ռևանշ մենամարտը. «Ռևանշից մի՛ վախեցիր. փոքրիկ առնետ: Դու կանես այն, ինչ քեզ կասեն, ինչպես միշտ»:

Հիշեցնենք` իռլանդացին Լաս-Վեգասում կայացած UFC 229 մենամարտում պարտվել է Նուրմագոմեդովին, ինչի արդյունքում Խաբիբը պաշտպանել է թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնական գոտին:

Մարտի 26-ին Կոնոր Մաքգրեգորը հայտարարել է MMA-ում կարիերան ավարտելու մասին:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...