Դրամա Էլ Մադրիգալում. Բարսելոնան գոլառատ խաղում չպարտվեց 10 ֆուտբոլիստով մնացած Վիլյառեալին (տեսանյութ)

01:24 03.04.2019

Լա Լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» «Էլ Մադրիգալ» մարզադաշտում հյուրընկալվեց «Վիլյառեալին»: Հանդիպումն ավարտվեց գերմարտական ոչ-ոքի՝ 4:4 հաշվով: 

Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեցին «կապտանռնագույնները»: 12-րդ րոպեին Մալկոմի փոխանցումից հետո գոլ խփեց Ֆիլիպե Կոուտինյոն:

4 րոպե անց՝ 16-րդ րոպեին Արտուրո Վիդալի փոխանցումից հետո Մալկոմը կրկնապատկեց հյուրերի առավելությունը: 23-րդ րոպեին Սամուել Չուկվեզեն կրճատեց հաշվի տարբերությունը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում տանտերերը հավասարեցրին հաշիվը: 50-րդ րոպեին գոլ խփեց Կառլ Տոկո Էկամբին:

62-րդ րոպեին Վիսենտե Իբորան հաշիվը դարձրեց 3:2: «Վիլյառեալի» 4-րդ գոլը 80-րդ րոպեին խփեց Կառլոս Բական: 86-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ Ալվարո Գոնսալեսն ու հեռացվեց խաղադաշտից:

90-րդ րոպեին Լիոնել Մեսսին հաշիվը կրճատեց՝ դարձնելով 4:3: «Բարսելոնային» պարտությունից փրկեց Լուիս Սուարեսը՝ երկրորդ խաղակեսին ավելացված 3-րդ րոպեին գոլ խփելով: 

Այս խաղից հետո «Բարսելոնան» 70 միավորով շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: «Վիլյառեալը» 30 միավորով 17-րդ տեղում է: 

Share |

Լրահոս

Loading...