Ռոյսը նշել է երբևէ իր հետ խաղացած լավագույն ֆուտբոլիստին

17:45 03.04.2019

Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը հայտարարել է, որ իր հետ երբևէ խաղացած լավագույն ֆուտբոլիստն «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն է:

«Օզիլը լավագույնն է այն ֆուտբոլիստներից, որոնց հետ երբևէ խաղացել եմ: Նա պարզապես հիանալի է տեսնում թիմակիցներին: Մեսութն անդադար անհավանական փոխանցումներ է կատարել ինչպես հավաքականում, այնպես էլ ակումբում: Նա խելացի ֆուտբոլիստ է, որի հետ խաղը ես վայելել եմ: Ցավոք, այժմ նա փոքր-ինչ գցել է տեմպը: Հույս ունեմ՝ Մեսութը կվերադարձնի լավագույն մարզավիճակը և կամրապնդի տեղն «Արսենալի» մեկնարկային կազմում»,- ասել է Ռոյսը Copa 90-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Մեսութ Օզիլն ավարտել է կարիերան Գերմանիայի հավաքականում Գերմանիայի ֆուտբոլային միության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Օզիլը մասնակցել է 19 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...