Պաշտոնական. Վիլլեմ II-ը խզել է Արաս Օզբիլիսի հետ պայմանագիրը

17:28 04.04.2019

Հոլանդական «Վիլլեմ II»-ը խզել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիս հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նման որոշում կայացվել է «Սիտարդի» հետ հանդիպումից հետո, երբ հայ ֆուտբոլիստը խաղի ժամանակ հրաժարվել էր փոխարինման դուրս գալ: Կողմերը եկել են այն եզրակացության, որ երկուսի համար ավելի լավ կլինի դադարեցնել համագործակցությունը:

Օզբիլիսը հոլանդական ակումբում հանդես էր գալիս վարձավճարով. 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բեշիկթաշին»:

«Վիլլեմ II»-ի կազմում մեր ընտրանու խաղացողը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով երկու գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ:

«Վիլլեմ II»-ը հաջողություն է մաղթել Արասին հետագա կարիերայում: 

Share |

Լրահոս