Կասիլյաս. Զիդանը Դել Բոսկեի նման մարզիչ է

15:17 04.04.2019

«Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը, որն այժմ հանդես է գալիս «Պորտուում», մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին համեմատել է Վիսենտե դել Բոսկեի հետ:

«Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո մարզչական կարիերա սկսելը հեշտ գործ չէ: Երդ դու քո ժամանակաշրջանի կամ անգամ պատմության լավագույն ֆուտբոլիստն ես, թվում է, թե մարզիչ դառնալը հեշտ է լինելու, բայց մենք շատ օրինակներ ունենք, երբ այդպես չի եղել: Զիդանը թողնում է այնպիսի մարդու տպավորություն, որը միշտ ամեն ինչ վերահսկում է: Նա երիտասարդ մարզիչ է, որը հիանալի հարաբերություններ ունի ֆուտբոլիստների հետ և ուրախ է, երբ նրանք նվաճումների են հասնում: 

Երբ հետևում եմ Զիդանի մամուլի ասուլիսներին, անմիջապես հիշում եմ Վիսենտե դել Բոսկեին: Վիսենտեն ևս չէր ցանկանում ուշադրության կենտրոնում լինել: Նա սիրում էր, երբ ֆուտբոլիստներն էին լինում գլխավոր դերում: Կարծում եմ՝ Զիդանը Դել Բոսկեի նման մարզիչ է»,- Կասիլյասի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Share |

Լրահոս

Loading...