Կովաչը՝ Բորուսիայի դեմ խաղի մասին. Կհաղթի այն թիմը, որը քիչ կսխալվի

22:53 04.04.2019

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք խաղի մասին: 

«Այդ խաղում կարևոր է պատասխանատվություն և կարգապահություն ցուցադրել: Ես հենց այնպես չեմ խոսում պաշտպանների մասին: Պետք է պատրաստ լինել: Ֆուտբոլիստների մակարդակն այստեղ ոչ մի դեր չի խաղում: 

Ֆրանսիայի ընտրանին Աշխարհի չեմպիոն դարձավ հենց լավ պաշտպանվելու շնորհիվ: Չեմպիոնության ճակատագիրը որոշվում է պաշտպանությունում: Մենք պետք է կրկին լավ խաղանք պաշտպանությունում: 

Հետաքրքիր հանդիպում է սպասվում: Կհաղթի այն թիմը, որն ավելի քիչ կսխալվի»,- Կովաչի խոսքն է մեջբերում Goal-ը: 

Դորտմունդյան ակումբն իր ակտիվում ունի 63 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մյունխենյան ակումբը 61 միավորով 2-րդ տեղում է: 

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 28-րդ տուրի շրջանակում կայանալիք հանդիպումն ապրիլի 6-ին է, Երևանի ժամանակով 20:30-ին: 

Share |

Լրահոս

Loading...