NBA. Հարդենի 31 միավորի շնորհիվ Հյուսթոնը 4-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել, այլ արդյունքներ (տեսանյութ)

14:17 04.04.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 12 հանդիպում:

«Հյուսթոն Ռոկետսն» արտագնա խաղում 135:103 հաշվով վստահ հաղթանակ է տոնել «Լոս Անջելես Կլիպերսի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է հյուրերի առաջատար Ջեյմս Հարդենը, որը վաստակել է 31 միավոր:

29 միավոր գրանցվել է Կրիս Պոլի ակտիվում, իսկ Կլինտ Կապելան դաբլ-դաբլ է ձևակերպել՝ 24 միավոր և 15 անդրադարձ:

«Հյուսթոնի» համար այս հաղթանակը չորրորդ անընդմեջն էր, թիմն ամրապնդվել է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում և ունի հաղթանակների ու պարտությունների 51-28 հարաբերակցություն: «Կլիպերսը» (47-32), կրելով վերջին 4 խաղում երկրորդ պարտությունը, մնաց 6-րդ հորիզոնականում:

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Վաշինգտոն Ուիզարդս»-«Չիկագո Բուլզ»՝ 114:115
«Օրլանդո Մեջիկ»-«Նյու Յորք Նիկս»՝ 114:100
«Դետրոյտ Պիստոնս»-«Ինդիանա Պեյսերս»՝ 89:108
«Մայամի Հիթ»-«Բոստոնս Սելտիկս»՝ 102:112
«Բրուկլին Նետս»-«Տորոնտո Ռեպտորս»՝ 105:115
«Ատլանտա Հոուկս»-«Ֆիլադելֆիա Սիկսերս»՝ 130:122
«Նյու Օրլեան Պելիկանս»-«Շարլոտ Հորնետս»՝ 109:115
«Դալաս Մավերիկս»-«Մինեսոտա Տիմբերվուլվզ»՝ 108:110
«Դենվեր Նագետս»-«Սան Անտոնիո Սփյորս»՝ 113:85
«Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս»-«Մեմֆիս Գրիզլիզ»՝ 116:89
«Ֆինիկս Սանզ»-«Յուտա Ջազ»՝ 97:118

NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:

Share |

Լրահոս

Loading...