ABC. Զիդանը որոշել է՝ ով է լինելու Ռեալի հիմնական դարպասապահը

16:02 04.04.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է, թե նոր մրցաշրջանում ով է լինելու «սերուցքայինների» հիմանական դարպասապահը:

ABC-ն հաղորդում է, որ Զիդանն ընտրությունը կատարել է հօգուտ Տիբո Կուրտուայի: Սպասվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Կեյլոր Նավասը կհեռանա «Ռեալից», իսկ հաջորդ մրցաշրջանում թիմի երկրորդ դարպասապահը կլինի Անդրեյ Լունինը, որն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս «Լեգանեսում»:

Ինչ վերաբերվում է Զիդանի որդուն՝ Լուկա Զիդանին, նա շարունակելու է մնալ երրորդ դարպասապահը:

Ուշագրավ է, որ ավելի վաղ Կեյլոր Նավասը հայտարարել էր՝ պատրաստ է հեռանալ «Ռեալից», եթե նման ցանկություն հայտնի Զիդանը:

Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուան 2018 թվականի ամռանն է 35 միլիոն եվրոյի դիմաց «Չելսիից» տեղափոխվել «Ռեալ»: Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա բելգիացին «սերուցքայինների» կազմում մասնակցել է 32 հանդիպման, բաց է թողել 42 գոլ և ընդամենը 10 խաղում է դարպասն անառիկ պահել:

Share |

Լրահոս

Loading...