Դե Բրույնեն նշել է իր վարկածով Եվրո-2020-ի ֆավորիտներին

00:42 05.04.2019

«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոսել է Եվրո-2020-ի մասին՝ իր վարկածով մրցաշարի ֆավորիտներին նշելով: 

«Մեկ շաբաթ առաջ Անգլիայի ընտրանու տղաներին ասացի, որ նրանք պետք է Եվրոպայի չեմպիոն դառնան: Կարծում եմ, որ Եվրո-2020-ի ֆավորիտներն Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականներն են: 

Անգլիայի ընտրանին արդեն հիմնավորված կազմ ունի, բացի դա, թիմը համալրում են երիտասարդ ֆուտբոլիստներ: Նրանք փայլուն ապագա ունեն»,- բելգիացու խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Share |

Լրահոս

Loading...