Սխալվում ես, եթե մտածում ես, թե քեզ ոչինչ չի սպառնում. Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին

12:44 05.04.2019

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն անդրադարձել է իռլանդացի Կոնոր Մաքգրեգորի սկանդալային գրառմանը: Մաքգրեգորը Նուրմագոմեդովի կնոջը, որը հիջաբ էր կրել հարսանիքին, «սրբիչ» էր անվանել:

«Եթե մտածում ես, որ կարող ես վիրավորել մի ամբողջ կրոն և քեզ անվտանգ զգալ, ապա սխալվում ես»,- գրել է Նուրմագոմեդովը Թվիթերում:

Նուրմագոմեդովի մենեջերը` Ալի Աբդալ-Ազիզը, ավելի վաղ մեկնաբանելով Մաքգրեգորի գրառումը, մասնավորապես ասել էր.

«Այդ տղան հիմարություններ է ասում, վիրավորում է մարդու կնոջը, ծիծաղում է կրոնի և հավատքի վրա: Նա նույնիսկ չի հասկանում, որ վիրավորում է 1.5 մլրդ մուսուլմանի: Կոնոր, դու կորած ես»:

Հիշեցնենք` Մաքգրեգորն ու Նուրմագոմեդովը 2018 թվականին հանդիպել են ռինգում: Հաղթանակ էր տարել ռուսաստանցի մարզիկը, իսկ մենամարտից անմիջապես հետո ծեծկռտուք էր սկսվել, Նուրմագոմեդովը հարձակվել էր մրցակցի մարզիչներից մեկի, իսկ Խաբիբի թիմի անդամները` Մաքգրեգորի վրա: Ինչպես բացատել է ռուսաստանցի մարզիկը, կոնֆլիկտի պառճառ էր դարձել Մաքգրեգորի վիրավորական մեկնաբանությունները մենամարտից առաջ:

 

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...