Սաութհեմփթոնի գլխավոր մարզիչ. ԱՊԼ-ում Բավարիայի մակարդակի 6 ակումբ կա

15:26 05.04.2019

«Լիվերպուլի» հետ խաղից առաջ «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտլը խոսել է անգլիական ֆուտբոլից իր տպավորությունների մասին.

«Եթե ցանկանում ես հաղթել ԱՊԼ-ում, պետք է իդեալական հանդիպում անցկացնես: Նույնիսկ այդ դեպքում մենք երաշխիք չենք ունենա, որ կհաղթենք: Այստեղ միանգամից 6 ակումբ «Բավարիայի» խաղամակարդակն ունեն և նրանց հետ պետք է 12 հանդիպում անցկացնես:

Մենք մինիմալ հնարավորություններ ունենք նրանց հետ խաղերում միավոր վաստակելու համար: Այնուհետև կա 4-5 ակումբ «Բայերի» և «Լայպցիգի» մակարդակի: Իսկ մենք կարծես լինենք «Մայնցը», «Ֆրայբուրգը» կամ «Աուգսբուրգը» Անգլիայի Պրեմիեր լիգայում»,-մարզչի խոսքը մեջվերում է Goal-ը:

Share |

Լրահոս

Loading...