Բարտոմեու. Հիանալի կլինի, եթե Գվարդիոլան վերադառնա Բարսելոնա

18:38 05.04.2019

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է Պեպ Գվարդիոլայի՝ Կատալոնիա վերադառնալու հնարավորության մասին.

«Իհարկե, եթե նոր մարզիչ փնտրենք, ապա Գվարդիոլան կլինի հիմնական թեկնածուներից մեկը: Վերջերս նա հայտնել է, որ իրեն այլևս չի տեսնում առաջին թիմի ղեկին: Կարծում եմ՝ նա կարող է հիանալի աշխատել ակումբի ակադեմիայում:

Գվարդիոլան շատ լավ հասկանում է «Բարսելոնայի» փիլիսոփայությունն ու խաղաոճը: Եթե նա տուն վերադառնա, ապա հիանալի կլինի թե՛ ակումբի, թե՛ ֆուտբոլիստների համար»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Share |

Լրահոս