Էմերի. Գոհ եմ Արսենալում Օզիլի խաղից ու պահվածքից

13:46 06.04.2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է լոնդոնյան թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի կատարած աշխատանքի մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ու մարզչի միջև հարաբերություններն այնքան էլ լավ չեն.

«Օզիլը սկսել է ավելի քրտնաջան աշխատել: Նա հիանալի է մարզվում, լավ է խաղում և օգնում է թիմին: Ես գոհ եմ «Արսենալում» նրա խաղից ու պահվածքից: Կարծում եմ՝ հիմա թիմում լավ մթնոլորտ է տիրում և ամուր թիմային ոգի:

Յուրաքանչյուր խաղացող իր ներդրումն ունի՝ իր գործողություններով և լավ պահվածքով: Ցանկանում եմ, որ այդ ոգին պահպանվի»,- Էմերիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

«Արսենալը» 63 միավոր է վաստակել 31 խաղում և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Այս պահին առաջատարը «Լիվերպուլն» է 82 միավորով:

Share |

Լրահոս

Loading...