Մարադոնայի դուստրը պատմել է, թե ինչպես են արգենտինացուն թմրանյութ օգտագործելիս հայտնաբերել

12:10 06.04.2019

Ջանինա Մարադոնան՝ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի դուստրը, պատմել է մանկության տարիներին կատարված մի միջադեպի մասին կապված հոր՝ թմրադեղերից ունեցած կախվածության հետ:

Հիշեցնենք՝ Մարադոնան 1980-ից 2004 թվականներին կոկային է օգտագործել.

«Մի անգամ քույրս՝ Դալման, մտավ լոգարան, որտեղ հայրս այդ ժամանակ թմրանյութ էր օգտագործում: Կան որոշ բաներ, որոնք ես երբեք չեմ կարող ներել հայրիկին, բայց ես այդ մասին չեմ խոսի, քանի որ ցանկանում եմ պահել տղայիս և զարմիկիս»,- Ջանինայի խոսքերն է փոխանցում The Sun-ը:

Նա նաև պատմել է, որ իր 15-րդ տարեդարձն անցկացրել է՝ հիվանդանոցի բժիշկներին խնդրելով թույլ տալ տեսնել իր հորը, որն այդ ժամանակ բուժվելիս է եղել թմրամոլությունից.

«Նրանք ինձ թույլ չտվեցին տեսնել հայրիկին: Նրան այնտեղ թողնելը սարսափելի էր, բայց մենք ստիպված էինք հեռանալ»,- ասել է Ջանինան:

Share |

Լրահոս

Loading...