Դաժան էր. Բունդեսլիգայում կթագավորի Մյունխենի Բավարիան (տեսանյութ)

22:21 06.04.2019

Բունդեսլիգա / 28-րդ տուր
20:30

5:0

Գոլերը՝ Հումելս (9՛), Լևանդովսկի (17՛), Մարտինես (41՛), Գնաբրի (42՛), Լևանդովսկի (88՛)

Մարզադաշտը՝ «Ալյանց Արենա» (Մյունխեն)

Հանդիպման մրցավարը՝ Մանուել Գրեֆե (Բեռլին)

Մեկնարկային կազմերը՝ այստեղ


Այս խաղից հետո «Բավարիան» շրջանցեց դորտմունդյան ակումբին և 64 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Բորուսիան» 63 միավորով երկրորդ տեղում է: 

ԵՎ ՎԵՐՋ!

88՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! Գնաբրիի փոխանցումից հետո Ռոբերտ Լևանդովսկին դուբլ է ձևակերպում: 5:0: Այսօր դորտմունդյան ակումբն անզոր տեսք ուներ: 

 

Երկրորդ խաղակեսը մեկնարկած է: 

Խաղակեսն ավարտված է: 

41՛ - Երկու գոլ՝ երկու րոպեում: Հրաշալի կրակոցով Խավի Մարտինեսը հաշիվը դարձնում է խոշոր, իսկ մեկ րոպե անց Սերժ Գնաբրին խփում է տանտերերի 4-րդ գոլը:

 

 

20՛ - Լեհ հարձակվողը խփում է իր 200-րդ գոլը Բունդեսլիգայում: Բրա՛վո:

17՛ - Գոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոլ: «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին օգտվեց «Բորուսիայի» պաշտպանի սխալից, փայլուն կերպով գնդակն անցկացրեց մրցակցի դարպասապահի վրայով և այն ուղարկեց դատարկ դարպասը: Փայլուն է: 

 

10՛ - Գոոոոոոոոոոոոոոոոոոոոոոլ: Հաշիվը շատ արագ բացվում է: «Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսն է գոլի հեղինակ դառնում:

 

6՛ - Դահուուուուդ: «Բորուսիան» վտանգավոր պահ ստեղծեց, սակայն Դահուդի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: 

Հանդիպումը մեկնարկած է

20:25 - Րոպեներ անց թիմերը կսկսեն հանդիպումը:

Մրցող թիմերի միջև հանդիպումների պատմություն

  • 2018/19թթ. Նոյեմբերի 10. Բունդեսլիգա. 11-րդ տուր. «Բորուսիա»-«Բավարիա»՝ 3:2
  • 2017/18թթ. Մարտի 31. Բունդեսլիգա. 28-րդ տուր. «Բավարիա»-«Բորուսիա»՝ 6:0
  • 2017/18թթ. Դեկտեմբերի 20. Գերմանիայի Գավաթ. 1/8 եզրափակիչ. «Բավարիա»-«Բորուսիա»՝ 2:1

20:00 - «Բորուսիայի» ֆուտբոլիստները դուրս են գալիս նախավարժանքի

20:00 - Երկրպագուները նույնպես պատրաստ են խաղին

19:50 - «Բավարիայի» և «Բորուսիայի» հանդերձարանները պատրաստ են

Share |

Լրահոս

Loading...