Չեմպիոնական պայքարը շարունակվում է․ Լիվերպուլը հաղթեց Սաութհեմփթոնին (տեսանյութ)

00:59 06.04.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Սաութհեմփթոնը» «Սենտ Մերի» մարզադաշտում հյուրընկալեց «Լիվերպուլին» և 1-3 հաշվով պարտություն կրեց։

Հանդիպման հաշիվը բացվեց 9-րդ րոպեին, երբ տանտերերին առաջ մղեց Շեյն Լոնգը։ Նախքան ընդմիջում Նաբի Կեյտան վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ երկրորդ կեսի վերջնամասում գոլերով աչքի ընկան Մոհամեդ Սալահը և Ջորդան Հենդերսոնը։

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմն ունի 82 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 80 միավորով երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Սաութհեմփթոնը» մնաց 33 միավորով 16-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 33-րդ տուր

«Սաութհեմփթոն»-«Լիվերպուլ»՝ 1-3
Գոլերը՝ Լոնգ 9՛ - Կեյտա 36՛, Սալահ 80՛, Հենդերսոն 86՛

Share |

Լրահոս

Loading...