Ինտերը կվաճառի Պերիշիչին. ֆուտբոլիստը մտածում է Անգլիայի մասին

23:31 06.04.2019

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը կլքի ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Այս մասին հայտնում է Goal-ը: Ըստ աղբյուրի՝ միլանցիները պատրաստ են վաճառել խաղացողին 35 մլն եվրոյով: Հենց այդքան է կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը:

Նախկինում խորվաթ ֆուտբոլիստը հայտնել էր, որ մտադիր է տեղափոխվել Անգլիա: Այս մրցաշրջանում նա մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...