Մարաշլյանը հեթ-տրիկ է ձևակերպել Դի-Սի Յունայթեդի հետ խաղում, Ռունին կարմիր քարտ է ստացել

12:13 07.04.2019

MLS-ի խաղում «Լոս Անջելեսը» հյուրընկալվելիս մրցել է «Դի Սի Յունայթեդի» հետ և 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել:

Տանտերերի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը՝ աչքի ընկնելով խաղի 27-րդ, 32-րդ և 76-րդ րոպեներին, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Կառլոս Վելան:

21-ամյա Մարաշլյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, MLS-ի ընթացիկ առաջնության 6 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:

Նշենք՝ «Դի Սի Յունայթեդի» կազմում 51-րդ րոպեին կարմիր քարտով դաշտից հեռացվել է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին:

6 խաղից հետո «Լոս Անջելեսը» Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 16 միավոր: «Դի Սի Յունայթեդը» երրորդ տեղում է:

Share |

Լրահոս

Loading...