Ուրալ-Ենիսեյ. Սարկիսովը կխաղա մեկնարկային րոպեներից, Հարոյանը՝ ոչ

13:59 07.04.2019

Հայտնի է, թե ինչ կազմերով խաղադաշտ դուրս կգան «Ուրալն» ու «Ենիսեյը» Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 22-րդ տուրի՝ այսօր կայանալիք խաղում:

Հանդիպումը կկայանա «Եկատերինբուրգ-Արենա» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 15:00-ին:

«Ենիսեյի» կազմում հանդիպմանը մեկնարկային րոպեներից կմասնակցի Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, իսկ «Ուրալի» կազմում հանդիպմանը հայտավորված է Ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

Նշենք՝ «Ենիսեյի» հայազգի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն ևս պահեստայինների թվում է:

«Ուրալը» 21 խաղից հետո 23 միավոր է վաստակել և ՌՖՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ Կրասնոյարսկի «Ենիսեյը» 12 միավորով վերջին՝ 16-րդ տեղում է:

Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի «Матч Премьер» և «Матч ТВ» հեռուստաալիքներով:

Share |

Լրահոս

Loading...