Էմերի. Գոլ խփելու դեպքում կփոխեինք խաղի ընթացքը

20:15 07.04.2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է «Էվերթոնից» կրած (0:1) պարտության մասին: 

«Երկրորդ խաղակեսում պետք է ճնշումն ավելի մեծացնեինք, քանի որ փոփոխություններ էի կատարել ընդմիջմանը: Երկրորդ խաղակեսում մի փոքր ավելի լավ խաղացին հարձակման գծում:

Մեզ կայունությունն էր պակասում: Առաջին խաղակեսում լավ պաշտպանվեցինք, սակայն պետք է ավելացնեինք հարձակման գծում: 

Բավականին պահանջկոտ խաղ էր: Չկարողացանք փոփոխություն մտցնել հաշվի մեջ: Գիտեինք, որ պետք է ուժով և վստահ խաղայինք, սակայն ինչ-որ բան անել այդպես էլ չկարողացանք:

Եթե կարողանայինք գոլ խփել, ապա խաղի ընթացքը կփոխվեր»,- Էմերիի խոսքն է մեջբերում Sky Sports-ը: 

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...