Պեպե. Տա Աստված՝ ընթացիկ մրցաշրջանում նվաճեմ ՉԼ-ի 4-րդ գավաթը

18:36 07.04.2019

«Պորտուի» պաշտպան Պեպեն վստահ է, որ իր թիմն ի զորու է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: 1/4 եզրափակչում պորտուգալացիներն ուժերը կչափեն «Լիվերպուլի» հետ: 

«Ես արդեն երեք անգամ նվաճել եմ Չեմպիոնների լիգյաի գավաթը: Տա Աստված` ընթացիկ մրցաշրջանում կարողանամ նվաճել չորրորդը: Գիտենք, որ մեր առջև բավականին դժվար խնդիր է դրված:

«Լիվերպուլը» հրաշալի խաղաոճ ունի: Սակայն «Պորտուն» պետք է աչալուրջ լինի և կարողանա գոլեր խփել: Պետք է հարգենք «Լիվերպուլին»՝ միաժամանակ մեր գործն անելով»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում UEFA-ի պաշտոնական կայքը: 

Հիշեցնենք, որ «Պորտուի» և «Լիվերպուլի» միջև հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: 

Share |

Լրահոս

Loading...