Ուրալը կամային հաղթանակ տարավ Ենիսեյի նկատմամբ. Սարկիսովը մասնակցեց խաղին, Հարոյանը՝ ոչ (տեսանյութ)

18:07 07.04.2019

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց Կրասնոյարսկի «Ենիսեյին»: 

Հանդիպման հաշիվը բացեց «Ենիսեյի» պաշտպան Դմիտրի Յատչենկոն՝ 21-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացնելով: Երկրորդ խաղակեսի միջնամասում հյուրերը երկրորդ գոլը խփեցին: Աչքի ընկավ Ալեքսանդր Զոտովը:

72-րդ րոպեին «Ուրալի» կիսապաշտպան Նիկոլայ Դիմիտրովը կրճատեց հաշվի տարբերությունը: Հանդիպման ավարտից առաջ հաշիվը հավասարեցրեց հարձակվող Պավել Պոգրեբյակը, իսկ երկու րոպե անց գոլ խփեց Անդրեյ Պանյուկովը: 

«Ենիսեյի» կազմում խաղին մասնակցեց Արթուր Սարկիսովը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 58-րդ րոպեին: 

«Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը մնաց պահեստայինների նստարանին:

«Ուրալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը: «Ենիսեյը» 12 միավորով 16-րդ տեղում է: 

 

Share |

Լրահոս

Loading...