Թեյմուրյանի գոլը մեծ առավելությամբ ճանաչվել է Ասիայի ՉԼ-ի պատմության լավագույն գոլ

12:32 08.04.2019

Իրանի հավաքականի և Թեհրանի «Էսթեղլալի» նախկին ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանի` 2013 թվականի Ասիայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասախան խաղում թայլանդական «Բուրիրամ Յունայթեդի» դարպասը խփած գոլը մեծ առավելությամբ ճանաչվել է մրցաշարի պատմության լավագույն գոլ, տեղեկացնում է AFC-ի պաշտոնական կայքը:

Թեյմուրյանը հեռահար անկասելի հարվածով մրցակցի դարպասը գրավել էր 90+2-րդ րոպեին` հաղթանակ պարգևելով իր թիմին (2:1): Այս հաղթանակի շնորհիվ Թեյմուրյանի թիմը մրցաշարի կիսաեզրափակչի իրավունք էր վաստակել:

 AFC-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկությանը մասնակցել է 164647 օգտատեր, որի 77 տոկոսը (127451) քվեարկել է իրանահայ ֆուտբոլիստի օգտին:

Share |

Լրահոս

Loading...